Սիրիայում շարունակվող մարտերի մասնակիցները պետք է անհապաղ դադարեցնեն խաղաղ բնակիչների անվտանգությանն սպառնացող գործողությունները, ինչպես նաեւ ապահովեն անարգել կապը բնակչության հետ՝ նրան օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը:
Նա հորդորել է «կառավարությանը եւ Սիրիայում հակամարտության մյուս կողմերին»՝ հարգել միջազգային հումանիտար իրավունքը եւ պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիական անձանց:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում, Հալեպի նահանգում ավելի քան 30 հազար մարդ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, ստիպված են եղել լքել իրենց տներն այնտեղ անցկացվող մարտական գործողությունների պատճառով:
Օ՛Բրայենի խոսքով՝ ոմանց հաջողվել է փախչել ազգականների մոտ՝ անվտանգ շրջաններ, բայց մյուսները մնացել են անօթեւան, քանի որ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում գաթականների ճամբարներն արդեն լեփլեցուն են: Նա նշել է, որ հարկադիր վերաբնակների շուրջ 80 տոկոսը կանայք ու երեխաներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: