Գերագույն ռադան Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն սպառնացող գործողությունները: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Ուկրաինայի խորհրդարանը դիմել է Բուդապեշտի հուշագրի մասնակիցներին՝ կոչ անելով երաշխավորել երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ փաստաթղթի օգտին քվեարկել է 230 պատգամավոր անհրաժեշտ 226-ի դեպքում:
Բուդապեշտի հուշագիրը միջազգային պայմանագիր է, որը կնքվել է 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև, և վերաբերում է Ուկրաինայի միջուկազերծ կարգավիճակին:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է Ղրիմի հարցը: