Դոնբասի բնակիչների բացարձակ մեծամասնությունը մասնակցել Է ինքնորոշման շուրջ անցկացված հանրաքվեին, քանի որ արդեն լցվել Է ուկրաինական ժողովրդի համբերության բաժակը: Այդ մասին ասված Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ, որը մայիսի 12-ին ստացվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունում:
«Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ քանակությամբ մարդիկ Էին եկել հանրաքվեին: Դուք կարող եք փորձել անտեսել դրա արդյունքները, բայց ոչ դուք, ոչ Եվրոպան, ոչ Էլ այլ երկրներ արդեն չեն կարող չընդունել, որ ոչ մի ահաբեկիչ Էլ չկա, եւ դուք պատերազմ եք մղում սեփական ժողովրդի դեմ»,-նշել Է Յանուկովիչը:
Նա նաեւ պահանջել Է՝ «անհապաղ վարձկաններին ու զորքերը դուրս բերել Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի եւ մյուս մարզերից, դադարեցնել բռնությունն ու ահաբեկչությունը սեփական ժողովրդի դեմ»: