Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության անդամ, Մերիլենդ նահանգից ընտրված սենատոր Բեն Կարդինը քննադատել է Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող անօրինությունները:
Մասնավորապես նրան մտահոգել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Արիֆ Յունուսի նախադատական կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկացի սենատորը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ռասուլ Ջաֆարովի և Արիֆ Յունուսի նախադատական կալանքի ժամկետի երկարաձգումը հիմնավորված չէ և ունի պատժիչ բնույթ: Նրանք պետք է անմիջապես և առանց որևէ պայմանի ազատ արձակվեն»,- գրել է Բեն Կարդինը: