Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հեիկո Մաասը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և գյուղերի ու քաղաքների գնդակոծությունը: Այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Շփման գծի ողջ երկայնքով զանգվածային բախումների վերսկսման մասին լուրն իսկապես մտահոգել է ինձ։ Արդեն տեղեկություններ են ստացվում երկու կողմերի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Ես կոչ եմ անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները»,- ասել է Մաասը:
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա երեք համանախագահները պատրաստ են աջակցել դրան։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ ձեռնպահ մնան բռնարարքներից և անցնեն առարկայական բանակցությունների»,- նշել է նախարարը: