Հրադադարի ռեժիմը պահպանվում Է Ուկրաինայի արեւելքում, բացառությամբ Դեբալցեւոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը:

 

«Ես պետք Է ասեմ, որ հրադադարը պահպանվում Է, բացառությամբ Դեբալցեւոյի շրջանի: Մարտական գործողությունները շարունակվում են, մենք բանակցություններ ենք վարում երկու կողմերի հետ»,-BBC հեռուստաալիքի եթերով հայտարարել Է Ապականը:

 

Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել Է, որ Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, հրադադարի համաձայնությունը պահպանվում Է, չնայած մի շարք միջադեպերին:

 

«Մենք ուշադիր հետեւում ենք Մինսկի համաձայնությունների կատարմանը: Տեղում դիտորդների եւ մի շարք այլ աղբյուրների տվյալների համաձայն՝ հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվում Է, չնայած մի քանի միջադեպերին: Մենք ցանկանում ենք ընդգծել Է, որ անհրաժեշտ Է ամբողջությամբ կատարել հրադադարի ռեժիմը: Կարեւոր Է, որ հրաձգությունը դադարեցվի»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: