Ուկրաինայի արեւելքում աշխատող ԵԱՀԿ-ի դիտորդներն արձանագրել են, որ հակամարտության կողմերը չեն կատարում հրադադարի շուրջ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վերջին 24 ժամվա ըթնացքում մենք հաշվետվություն ենք ներկայացրել Մինսկի արձանագրությանը չհամապատասխանող միջադեպերի վերաբերյալ»,- ասել է Դոնեցկում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Ալեքսանդր Հուգը՝ խոսելով հրադադարի ռեժիմի պահպանման գնահատման մասին:
Սեպտեմբերի 5-ին ուկրաինական ճգնաժամի կարգավորման եռակողմ (Ռուսաստան-Ուկրաինա-ԵԱՀԿ) շփման խմբի նիստի շրջանակներում Կիեւի իշխանությունները եւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները հասել են մի շարք համաձայնությունների, այդ թվում՝ հրադադարի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: