Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը հանգիստ է, կրակոցների թիվը շատ քիչ է: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մայիսի 22-ին եղել է Արցախում:

 

Նախարարը հավաստիացրեց՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը: «Մեր համագործակցության և փոխօգնության շրջանա կներում ես Պաշտպանության բանակի առաջնագծում էի, անձնակազմի տրամադրությունը բարձր է, ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց մարտական խնդիրները»,- վստահեցրեց նախարարը: