ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Եմենի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

 

«Հակամարտությունը լուծելու միակ միջոցը հատուկ բանագնացի աջակցությամբ բանակցություններն են», - ասել է նա:

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջին երեք օրերի ընթացքում Եմենի Ադեն քաղաքում զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 54 մարդ: