Nyut.am-ը գրում է․

 

Երկուշաբթի, հոկտեմբերի 3-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար, իսկ ՀՀ արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը: Սրանով նոր կառավարությունը վերջնական «տեսք» կունենա:


Մեր աղբյուրների տվյալներով, ամենայն հավանականությամբ, փոխհամաձայնության արդյունքում Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ: Իսկ Յուրի Խաչատուրովը հոկտեմբերի 13-ին Հայաստանի կողմից կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Փոփոխությունների այս շարքում նշվում է նաև, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։