ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանըկնշանակվի Պաշտպանության նախարար, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
Այս նշանակումից հետո անհայտ է մնում Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի ճակատագիրը։ Նա, ըստ մեր տեղեկությունների, նախարարի աթոռին հրաժեշտ տալուց հետո, որևէ պաշտոնի չի նշանակվելու։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե վերջինս պատրաստվում է կուսակցություն հիմնել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նման բան ևս չի լինելու։
Կառավարության փոփոխությունից հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Սեյրան Օհանյանին առաջարկվել է ՀԱՊկ գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է։ Եվ ահա՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։