Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայէջից։
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Արարատ Միրզոյանի և Ժան Ասելբորնի առանձնազրույցը տեղի կունենա ժամը 12:20, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը' ժամը 12:50: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով' ժամը 13:40:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին հրավիրվում են նաև լրագրողները:
Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2023թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: