ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս։
Լիտվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: