Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այց կկատարի Մինսկ, որտեղ նա մտադիր է քննարկել երկկողմ համագործակցության զարգացումը, Ուկրաինայի իրավիճակը և փոխհամագործակցությունը ՄԱԿ-ի հետ, հայտնում է Газета-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է մանրամասն քննարկել երկկողմ և միջազգային արդի խնդիրները, մասնավորապես, համագործակցությունը ԱՊՀ երկրների տարածքում, փոխգործակցությունը ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների խնդիրները։ Մեծ ուշադրություն կհատկացվի «Արևելայն գործընկերության» ծրագրին՝ կապված Ուկրաինայի իրավիճակի և այն կայունացնելու տարբերակաների հետ»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։