Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգային: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին՝ երեկ երեկոյան, Կարմիր հրապարակում:
Հոկեյի դաշտ են դուրս եկել ԽՍՀՄ հավաքականի խաղացողները՝ Վյաչեսլավ Ֆետիսովը, Սերգեյ Ֆյոդորովը և Պավել Բուրեն:
Նրանց ընկերակցել են նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գենադի Տիմչենկոն: