Շվեյցարիայի նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուլկհալտերի այցը Հարավային Կովկաս կսկսվի հուլիսի 1-ից: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը' վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

 

Այցի ընթացքում Դիդյե Բուլկհալտերը կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:

 

Նախատեսված է այցի շրջանակներում հանդիպումներ բարձրաստիճան պաշտանյաների հետ, ինչպես նաև կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: