Երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 18-ին Երեւան կժամանի Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով հունահայ «Ազատ օր» պարբերականը, այցը տեղի է ունենում Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով:

 

 

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

 

 

Նախատեսված է, որ Յանաքիս Օմիրուն կայցելի նաեւ Էջմիածին եւ կհանդիպի Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին:

 

Օմիրունի ղեկավարած պատվիրակության կազմում են Կիպրոսի խորհրդարանում հայության ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Խորհրդարանի նախագահի գրասենյակի տնօրեն Անտոնիս Քութիլիանոսն ու միջազգային հարաբերություների բաժնի տնօրեն Էվի Խաձիյանին: