Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին կժամանի Հայաստան: Insidethegames.biz-ի հաղորդմամբ' ԵՕԿ նախագահը կհանդիպի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանին և կքննարկի Հայաստանի մասնակցությունը 2015թ. հունիսի 12-ից 28-ը Բաքվում կայանալիք Առաջին եվրոպական մարզական խաղերին:
Insidethegames-ը հիշեցնում է, որ Հայաստանը չի մասնակցել 2012-ին Բաքվում կայացած «Եվրատեսիլին», իսկ ՈւԵՖԱ-ն վարչական միջոցներով կանխում է Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականների եւ ակումբների հանդիպումները:
«Մենք ցանկանում ենք առաջին անգամ կայանալիք Եվրոպական խաղերում ապահովել 49 երկրների մասնակցությունը: Ես վստահ եմ, որ կհասնենք բոլոր երկրների ամբողջական ներկայացվածությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է Հիկին:
Վերջինս վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 13-14-ը Հայաստանի կատարելիք այցի ժամանակ իրեն կհաջողվի ապահովել Հայաստանի մասնակցությունը Բաքու-2015-ին: