Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը Ուկրաինայում գտնվելու ընթացքում կայցելի Կիեւ, Դոնեցկ եւ Լվով: Այդ մասին մարտի 21-ին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է Վեհաժողովի աշխատակազմի աշխատակիցը:

 

Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում են՝ ԵԽԽՎ-ի ղեկավար Անն Բրասերը եւ Վեհաժողովի հիմնական քաղաքական խմբերի նախագահները: Եվրախորհրդարանականների պատվիրակության կազմում կլինեն նաեւ Եվրոպայի խորհրդի հանդեպ Ուկրաինայի պարտավորությունների մոնիթորինգի գծով կին համազեկուցողներ Մայլիս Ռեպսը եւ Մարիետա դե Պուրբե-Լունդին: Գործակալության զրուցակիցը ճշտել Է, որ ընդամենը ԵԽԽՎ-ից Ուկրաինայում կգտնվեն ինը խորհրդարանականներ:

 

«Ուկրաինայում գտնվելու ընթացքում պատվիրակությունը մարտի 22-ին Կիեւում հանդիպում կունենա Գերագույն ռադայի խոսնակի, նախագահի պաշտոնակատարի, վարչապետի, ներքին գործերի նախարարի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ Ուկրաինայի հիմնական քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավարի հետ»,-ասել Է ԵԽԽՎ-ի աշխատակազմի ներկայացուցիչը:

 

ԵԽԽՎ-ի պատվիրակության այցն Ուկրաինա կավարտվի մարտի 24-ին: