Ստրասբուրգում ապրիլի 7-ին կբացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը, որտեղ քննարկվելիք գլխավոր թեմաներից մեկը կլինի Ղրիմի նկատմամբ դիրքորոշման պատճառով ՌԴ-ի պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկության շուրջ բանավեճը: Բացի դրանից պլանավորվում Է Ուկրաինայի ընթացիկ իրադրության քննարկումը:
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը նստաշրջանի նախօրյակին հայտարարել Է, որ պատվիրակությունը կմնա աշխատելու Վեհաժողովում, եթե նրան զրկեն ձայնի իրավունքից, իսկ կազմակերպությունում լիազորությունների զրկման հարցի առաջադրման դեպքում նա ինքը վայր կդնի դրանք:
«Եթե ձայնի իրավունքից զրկելու հարց ծագի, ապա Ռուսաստանի պատվիրակությունը կհակազդի, բայց վայր չդնելով լիազորությունները»,- լրագրողներին ասել Է Պուշկովը:
Նրա խոսքով՝ իսկ եթե Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարց առաջադրվի, ապա, չսպասելով քվեարկությանը՝ պատվիրակությունն ինքը վայր կդնի լիազորությունները մինչեւ տարեվերջ, եւ ԵԽԽՎ-ն արդեն չի կարողանա քվեարկություն անցկացնել այդ հարցի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: