Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Քննարկումների գլխավոր թեման կդառնան Ուկրաինայի ճգնաժամը եւ նեոնացիզմի դեմ պայքարը Եվրոպայում:

 

Սպասվում Է, որ Ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկումները տեղի կունենա ընթացիկ բանավեճերի ձեւաչափով, այսինքն՝ առանց բանաձեւի ընդունման: Մինչդեռ հոկտեմբերի 2-ին, ամենայն հավանականությամբ, շտապ բանավեճեր կանցկացվեն «Իսլամական պետության» հետ կապված սպառնալիքների եւ քրիստոնյաների ու կրոնական մյուս համայնքների դեմ կիրառվող բռնությունների թեմայի շուրջ: Դրանց արդյունքում սպասվում է բանաձեւի ընդունում:

 

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 3-ին, հաղորդելէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: