Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում դեկտեմբերի 15-ին բացվում է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ այս տարվա վերջին լիագումար նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորների կողմից քննարկվելիք գլխավոր թեմաների թվում են Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացումը եւ Պաղեստինի ճանա չումը:
«Խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրին հավանություն կտա հինգշաբթի օրը: Համաձայնությունը թույլ կտա խորը քաղաքական ասոցիացիա եւ տնտեսական ինտեգրացում ստեղծել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ, այդ թվում՝ միմյանց համար իրենց շուկաների աստիճանական բացմամբ»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում:
Դեկտեմբերի 17-ին ԵԽ-ն կընդունի ԵՄ-ի անդամ երկրների կողմից կատարման համար ոչ պարտադիր բանաձեւ այն մասին, թե Եվրոպայի հանրակցությունը պետք Է արդյոք ճանաչի Պաղեստին պետությունը: ԵԽ-ում նաեւ պետք Է կայանա քվեարկություն Եվրամիության՝ եկող տարվա բյուջեի շուրջ:
Եվրախորհրդարանի ընթացիկ նստաշրջանը կավարտվի դեկտեմբերի 18-ին: