ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի' «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալլենը կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ Ալլենն իր օգնական Բրեթ ՄըքԳուրքի հետ չորս տարբեր պետությունների շարքում այցելելու է նաև Թուրքիա: Նախքան Անկարա մեկնելը նրանք մարտի 12-13-ը կլինեն Իտալիայում և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումներ կիրականացնեն տեղի պաշտոնյաների հետ: