Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:
Թիլերսոնը Թուրքիայում կլինի հուլիսի 9-10-ը: Նա հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ ու տարածաշրջանային հարցեր: