ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 21-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական ntvmsnbc.com կայքը: Ստամբուլում ԱՄՆ փոխնախագահը նախ աշխատանքային ընթրիք կունենա Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլ ուի հետ: Հաջորդ օրն արդեն Բայդենը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

Հանդիպումների ժամանակ քննարկվելիք թեմաներն են լինելու Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ԻԼԻՊ-ի դեմ համագործակցությունը, Թուրքիայի սահմանից անմիջապես այն կողմ առկա հումանիտար ճգնաժամը: Կողմերը կխոսեն նաև ԻԼԻՊ-ի կազմում օտարերկրա զինյալների հայտնվելը կանխելու ճանապարհների, Կիպրոսի հետ համաձայնության գալու և տարածաշրջանային այլ թեմաների վերաբերյալ:

 

Իր այցելության վերջին օրը ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի Ստամբուլի Հունաց պատրիարք Բարդուղիմեոսի հետ: