Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը դեկտեմբերի 9-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը:
Քեմերոնին նախ կընդունի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ապա նաև Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումնների ընթացքում կքննարկվեն երկու երկրների հարաբերությունները, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը:
Օրակարգային հարցերից են լինելու նաև Սիրիայի և Իրաքի իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ հրատապ խնդիրներ: Միացյալ Թագավորության վարչապետի այցը կեզրափակվի դեկտեմբերի 10-ին: