Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահպանել է իր տեղը խորհրդարանում: Նա առաջադրվել էր Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի քաղաքի շրջանից' փոխանցում է ՏԱՍՍ-ը:
650 ընտրատարածքների 50 տոկոսի արդյունքներով' փոքր տարբերությամբ առաջատար է Լեյբորիստական կուսակցությունը: Լեյբորիստներին հաջողվել է նվաճել 135 մանդատ, մինչդեռ պահպանողականներին' 115:
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկմամբ' Շոտլանդիայի ազգային կուսակցությունը նվաճել է 50, լիբերալ-դեմոկրատները' 6, Անկախություն կուսակցությունը' 1, այլ կուսակցություններ' 19 մանդատ:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 65.3 տոկոս: