ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աշխատանքային ուղեւորության կմեկնի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որը կշարունակվի նոյեմբերի 14-ից մինչեւ 22-ը: Նախագահը կայցելի Թուրքիա, Մալայզիա եւ Ֆիլիպիններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

 

 

«Թուրքիայում ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի G20-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որը ընթացքում մտադիր Է քննարկել վստահ, կայուն ու հավասարակշռված գլոբալ տնտեսական աճին ուղղված միջազգային ջանքերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

 

Ֆիլիպիններում Օբաման պլանավորում Է մասնակցել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, իսկ Մալայզիայում կմասնակցի ԱՄՆ-ի եւ ԱՍԵԱՆ-ի երկրների (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) միջեւ բարձր մակարդակի հանդիպմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: