Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի 5-րդ նիստին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 25-ին կայցելի Թուրքիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով' նիստում պլանավորվում է Սիրիայի հարցով կարծիքներ փոխանակել, քննարկել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում:
«Խոսք կգնա նաեւ Կիպրոսի խնդրի կարգավորման մասին: Ուշադրության կենտրոնում են լինելու ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերը», -ընդգծել է Զախարովան: