ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մոտ ժամանակներս այց կկատարի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին՝ ամփոփելով ԱՄՆ կատարած իր մեկշաբաթյա այցի արդյունքները:

 

Նրա խոսքով՝ «առաջիկայում Թբիլիսիում կկայանա լիագումար նիստ՝ նվիրված Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խարտիայի իրագործման հարցերին»: Նա չի ճշտել նստաշրջանի անցկացման ամսաթիվը, բայց նշել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը կժամանի Թբիլիսի եւ կմասնակցի դրան:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Խարտիան ստորագրվել Է 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում: Փաստաթուղթը համագործակցություն Է նախատեսում անվտանգության, պաշտպանության, առեւտրի, տնտեսության, մշակույթի բնագավառներում, հումանիտար ոլորտում: