ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շրջագայություն է սկսել Լատինական Ամերիկայի երկրներով: Այսօր նա ժամանել է Կոլումբիա, ուր հանդիպում կունենա երկրի ֆինանսների նախարարի հետ, գրում է BBC-ն:
Համաձայն Պետդեպի հրապարակած պլանի' օրվա երկրորդ կեսին պետքարտուղար Քերրին կայցելի Բրազիլիա, ուր երկրի առաջին դեմքերի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին ու արտաքին առևտրին վերաբերող հարցեր:
Քաղաքագետները կարծում են, որ բանակցությունները կարող են հաջողություն չունենալ' վերջերս ամերիկյան հատուկ ծառայությունների շուրջ հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդագրությունների գաղտնալսման սկանդալի պատճառով: