ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մի շարք երկրներ սկսում են հրաժարվել Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադին հեռացնելու անիրատեսական դիրքորոշումից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

 

 

«Ասենք այսպես, ինչ-որ երկրներ, բոլոր դեպքերում, սկսում են ավելի ըմբռնումով մոտենալ առկա իրողություններին: Նրանք հեռանում են նման դիրքորոշումից, որ «թող սկզբում Ասադը հեռանա, իսկ հետո մենք կմտածենք՝ ինչ անել»: Այս դիրքորոշումն անիրատեսական է»,-ասել է նա:

 

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ընտրությունների և խնդրի քաղաքական կարգավորման մասին խոսակցությունները, երբ երկրի տարածքի մեծ մասն ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ է, քիչ իրատեսական են: