Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագայի հարցով կայանում է նրանում, որ ոչ ոք չի կարող թելադրել նրան՝ հեռանալ, թե՝ ոչ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

 

«ՌԴ-ի դիրքորոշումն Ասադի ապագայի հարցում կայանում է նրանում, որ ոչ ոք չի կարող թելադրել Ասադին' հեռանալ, թե' ոչ: Ասադի և Սիրիայի ղեկավարության ապագան կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է Պեսկովը:

 

 

Նրա խոսքով, ՌԴ-ն դրական է գնահատում Վիեննայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ նախորդ շաբաթ կայացած արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը: «Աշխատանք տարվում է: Սպասվում է տնային մեծ աշխատանք: Մենք հույս ունենք, որ ամեն ինչ կանցնի հաստատված ժամանակացույցով»,- «ռիա-նովոստ»-ի հաղորդմամբ' ընդգծել է նա: