Եվրոպայի մի շարք երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Բելգիան, Շվեյցարիան, նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին երկրում հնարավոր ահաբեկչությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերկանաը:

 

Ֆրանսիայի ԱԳՆ արած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան մտնում է այն երկրների շարքում, որտեղ չափազանց բարձր է ահաբեկչության ռիսկը, հետևաբար անհրաժեշտ է, որ այստեղ բնակվող բոլոր ֆրանսիացիները գան Ֆրանսիայի դեսպանություն և գրանցվեն: Միաժամանակ, կոչ է արվել հնարավորինս հեռու լինել Սիրիայի և Իրաքի հետ սահմանից:

 

Ֆրանսիայի օրինակով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունից ևս զգուշացրել են Թուրքիայում գտնվող կամ այնտեղ այցելել պատրաստվող իրենց քաղաքացիներին հեռու մնալ Սիրիայի հետ սահմանից և քաշվել սահմանային գոտուց 10 կիլոմետր ավելի ներս:

 

Նմանօրինակ հայտարարություններ արվել են նաև Լեհաստանի, Բելգիայի և Շվեյցարիայի արտգործնախարարությունների կողմից: