ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կայցելի Արեւմտյան Աֆրիկայի երկրներ՝ քննարկելու առողջապահության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում Էբոլա տենդի տարածման խնդիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության աղբյուրներ:

 

Սպասվում Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը կկայանա այս շաբաթվա ընթացքում:

 

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի մահացու վիրուսով վարակվածների թիվը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում հասել Է 18 հազար 464-ի, հիվանդությունից մահացել Է 6841 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: