Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադդրբեջանական Trend գործակալությունը, ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքու կժամանի մայիսի 8-ին:
Այցի նպատակը ԵԽ և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանն առնչվող հարցերի քննարկումն է: Բաքվում Յագլանդը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: