Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբերն Յանգլանդի ապրիլի 22-24-ին Ադրբեջան ծրագրած այցը հետաձգվում է մայիսի կեսեր: Այս մասին հայտնում է Ստրասբուրգում ԵԽ մամուլի ծառայությունը:
Այցը հետաձգվելու պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ իրենց այցն Ադրբեջան հետաձգել են նաեւ Կանադայի ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: