Սեպտեմբերի 14-ին երկօրյա այցով Թբիլիսի կժամանի Վատիկանի արտաքին գործերի նախարար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին, արքեպիսկոպոսը հանդիպում կունենա գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ կայցելի Վրաստանի ԱԳ նախարարություն:
Ծրագրված է նրա հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
«Այդ այցը շատ կարևոր է Վրաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից: Հարկ է նշել, որ սա Վատիկանի արտաքին գործերի նախարարի առաջին պաշտոնական այցն է Թբիլիսի»,-նշել է Զալկալիանին: