Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 6-11-ը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա:

 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։