ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվեց գործող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այս մասին Mediamall.am ը տեղեկանում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Հրամանագրում մասնավորապես ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: