Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։