ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փայլանի գործունեությանը, ու կարևորել նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր: