Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խոսել է Թուրքիայում առկա տնտեսական խորը ճգնաժամի մասին:
Փայլանն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:
Խոսելով տնտեսական խորը ճգնաժամի մասին՝ պատգամավորը նշել է, որ այդ վիճակից կարելի է դուրս գալ միայն ժողովրդավարական և տնտեսական հիմնավոր փոփոխությունների միջոցով:
«Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, գործազրկության մակարդակը գնալով աճում է, ներդրումների ծավալը ընկնում, արդյունաբերության ծավալը նվազել է 6,5 տոկոսով»,-գրել է Փայլանը: