Ապրիլի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Թոդ Ռոբինսոնին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մ․Գրիգորյանը և Թ․Ռոբինսոնը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ ոստիկանության բնագավառում և դատական համակարգում։ Կողմերը արձանագրել են նշյալ ուղղություններով հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը: