«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Այսօր Ազգային ժողովը ընտրելու է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն' մինչ ԱԺ-ում ելույթ ունենալը Երվանդ Խունդկարյանին դատական համակարգում խորհուրդներ են տվել:
Խորհուրդներից մեկն էլ եղել է այն, որ եթե պատգամավորները հարցեր ուղղեն ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվող գործերի մասին, ապա չմեկնաբանի, կոնկրետ բան չասի: Խոսքը, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքին է վերաբերում: Խունդկարյանին հուշել են, որ եթե նրան հարց ուղղվի, եւ նա անդրադառնա այդ գործին, ապա դա կլինի իր վախճանը: Ըստ էության, Երվանդ Խունդկարյանը կարողացավ հաջող անցնել այս փուլը՝ հմտորեն շրջանցելով այդ թեման:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: