ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 20-ին կմասնակցի Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին: