ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լևոն Ալթունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Արտեմ Ասատրյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնում՝ Հրանուշ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում՝ Աշոտ Մանուկյանը: