ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանգրով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար է վերանշանակվել Արծվիկ  Մինասյանը:

Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.

Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար: