ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Բնապահպանության նախարար նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:
ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ Սերժ Սարգսյան: