ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Վանեցյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:
Արթուր Վանեցյանին պաշտոնում նշանակելու առաջարկությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ այս նա եղել է ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ: